You are currently viewing Ճանաչողական այց Հայաստանում

Ճանաչողական այց Հայաստանում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս տարի մեր ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվեց ճանաչողական այց Հայաստան՝ արտասահմանյան գործընկերների համար։**

Այցի ընթացքում մեր հյուրերը շրջեցին Հայաստանի տարբեր մարզերով, ծանոթացան տեղի մշակույթին, ավանդույթներին և զբոսաշրջային ներուժին։

Նրանք նաև հանդիպեցին *ԼԻԼԱ ծրագրի շահառուներին*, անձամբ փորձարկեցին նրանց կողմից առաջարկվող ծառայությունները։

traveling in armenia

Ճանաչողական այցի նպատակն էր խթանել կայուն տուրիզմի զարգացումը Հայաստանում՝ նպաստելով միջազգային զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը:

*Ճանաչողական այցի կազմակերպմանը աջակցել է նաև ԼԻԼԱ ծրագիրը։*

ԼԻԼԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից և իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից։