• Overview
  • Trip Outline
  • Trip Includes
  • Trip Excludes
  • Booking
  • FAQ

Երևան-Գյումրի-Քաղաքային Կենցաղի Թանգարան - Սև Բերդ – Խարիչավանք – Երևան

Մանրամասներ չեն գտնվել։

Երթուղիներ

1-oրյա տուր

ԵՐևԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՑԱՂԻ ԹԱՆԳԱՐԱՆ - Սև ԲԵՐԴ – ԽԱՐԻՉԱՎԱՆՔ – ԵՐևԱՆ

Սկսում ենք ծանոթանալ Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ՝ Գյումրիի հետ, որը հայտնի է իր հարուստ պատմությամբ, մշակույթով և ճարտարապետությամբ: Գյումրին մշակութային կենտրոն է, որը հայտնի է հայ գրականության, արվեստի և երաժշտության մեջ իր ներդրումներով: Քաղաքում են ծնվել մի շարք նշանավոր արվեստագետներ, գրողներ և երաժիշտներ, ովքեր հարստացրել են հայկական մշակույթը: Գյումրու մշակութային կյանքը շարունակում է աշխույժ մնալ, այստեղ ամբողջ տարվա ընթացքում պարբերաբար անց են կացվում փառատոներ, գեղարվեստական ցուցահանդեսներ և ներկայացումներ: Այցելություն Ձիթողցյանի անվան հասարակական կյանքի և ազգային ճարտարապետության տուն-թանգարան: Թարգարանը հիմնադրվել է 1984 թվականին Ձիթողցյան ընտանիքի կողմից։ Թանգարանում ներկայացված են Գյումրու առօրյա քաղաքային կյանքի տարրերը, ինչպես նաև քաղաքի տեղական մշակութային և ճարտարապետական առանձնահատկությունները:

Սև բերդը ժամանակին եղել է հզոր պաշտպանական հենակետ։ Այսօր նրա հնագույն պարիսպներն ու աշտարակները թույլ են տալիս հայացք նետել Գյումրու միջնադարյան անցյալին՝ այցելուներին հնարավորություն ընձեռելով ծանոթանալու նրա լեգենդար պատմությանը: Էքսկուրսիա դեպի Հառիճավանք, որը գտնվում է Շիրակի Հառիճ գյուղում: Վանքը բաղկացած է մի քանի շինություններից, որոնցից ամենահինը թվագրվում է 7-րդ դարով, կամ նույնիսկ ավելի վաղ (կառուցման ստույգ տարեթվերը հայտնի չեն)։ Այս եկեղեցին անվանակոչվել է Հայաստանում քրիստոնեության հիմնադիր Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով։ Վերադարձ Երևան:

Մասնագիտական ուղեկցորդ՝ անգլերեն և ռուսերեն
Օդորակիչով մեքենաներ
Շշալցված ջուր և թխուկ
Մուտքի տոմսեր
Wi-Fi մեքենաներում
Տրանսպորտային միջոցների և ուղևորների ապահովագրություն
Վարպետության դաս և համտե

Ճաշի արժեքը (3 500 դրամ – 4 500 դրամ)
Տեղափոխում հյուրանոց Երևան վերադառնալուց հետո

Please wait...

Մանրամասներ չեն գտնվել

×
×

Cart

Call Now Button