• Overview
  • Trip Outline
  • Trip Includes
  • Trip Excludes
  • Booking
  • FAQ

Այս շրջագայությունը խոստանում է ուղևորություն դեպի բազմադարյա մշակութային ժառանգություն և ինքնաբացահայտումներ։

Մանրամասներ չեն գտնվել։

Երթուղիներ

Օր 1

ԵՐԵՎԱՆ-ՍԵՎԱՆ-ԴԻԼԻՋԱՆ-ԱՀՆԻՁՈՐ

Սկսենք մեր անմոռանալի ճանապարհորդությունը Սևանա լիճ այցելությամբ, որը հիասքանչ բնական տեսարժան վայր է՝ շրջապատված է լեռներով։ Այստեղ մենք կայցելենք Սևանավանք ՝ պատմական վանական համալիր, որը գտնվում է Սևանա լճի ափին։ Այնուհետև ուղևորություն դեպի Դիլիջան՝ քաղաք, որը գտնվում է Դիլիջանի ազգային այգու խիտ անտառներում, որտեղ Ձեզ սպասում են հրաշալի բնապատկերներ և հանգիստ միջավայր: Քաղաքը շրջապատված է լեռներով․ այն իդեալական վայր է բնության սիրահարների հանգիստ սիրողների համար։ Հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են "Հայկական Շվեյցարիա"։ Զբոսանք “հարբած անտառում”․ անտառն իր անունը ստացել է արահետի երկայնքով խոնարհված ծառերի պատճառով: Ծառերը, որոնց մեջ հիմնականում սոճիներ են, սողանքների պատճառով թեքվել են։

Շարունակում ենք մեր ճանապարհորդությունը դեպի Ահնիձոր։ "Նորձոր" հյուրատունը, որը նախկինում հայ նկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի նստավայրն էր, վերանորոգվել և վերածվել է յուրօրինակ հյուրատան: "Նկարչի նստավայր" հայեցակարգին համապատասխան՝ այն հյուրերին առաջարկում է անմոռանալի փորձառություններ, մշակութային միջոցառումներ և բացօթյա հանգիստ։ Այստեղ հնարավոր է օրգանական կերպով համատեղել բնությունն ու արվեստը: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2

ՏԱՐԲԵՐԱԿ. ՌԱՖԹԻՆԳ"ԴԵԲԵԴ" ԳԵՏԻ ՎՐԱ

Ծրագրում ներառված է․

Լաստանավ, Սաղավարտ, Շապիկ,
Պաշտպանիչ բաճկոն, գիդ,
Անվտանգության կանոններ
Ապահովագրություն
Դահուկավազք, սլայդերի ցուցադրում, այցելություն Ջրվեժ
Տրամադրվում են անվճար
Տեսանյութեր և լուսանկարներ
Արշավային տարածք, խարույկ
Հանդերձարաններ,
Խաղեր, որ առկա են տարածքում

Ինչ պետք է իմանաք ռաֆթինգի մասին

Անվտանգ է, Եթե հետևեք հրահանգներին
Դուք չեք մրսի, եթե անմիջապես փոխեք ձեր հագուստը
Դուք պետք է ունենաք չոր հագուստ և կոշիկ

Բոլոր տրանսֆերները՝ ըստ ծրագրի

Մասնագիտական գիդի ծառայություններ ՝ ըստ ծրագրի

1 գիշեր "Ահնիձոր"հյուրատանը

1 Նախաճաշ

1 ճաշ

Մեկ անձի համար օրական 1 շիշ ջուր

Ճանապարհորդական ապահովագրություն

Այլ ծառայություններ

Please wait...

Մանրամասներ չեն գտնվել

×
×

Cart

Call Now Button