- Overview
- Trip Outline
- Trip Includes
- Trip Excludes
- Gallery
- Booking
- FAQ
Երևան-Խոր Վիրապի Վանք-Արենի Քարանձավ - Հին Արենի Գինու Գործարան - Նորավանք - Երևան
Մանրամասներ չեն գտնվել։
Երթուղիներ
1-oրյա տուր
ԵՐևԱՆ-ԽՈՐ ՎԻՐԱՊԻ ՎԱՆՔ-ԱՐԵՆԻ ՔԱՐԱՆՁԱՎ - ՀԻՆ ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ - ՆՈՐԱՎԱՆՔ - ԵՐևԱՆ
Մեր ճանապարհորդությունը կսկսվի Խոր Վիրապի վանք այցելությամբ։ Վանքը հայտնի է իր դիրքով։ Այն գտնվում է բիբլիական Արարատ լեռան ստորոտում, որտեղ, ըստ ավանդության, Նոյը համաշխարհային ջրհեղեղից հետո իջել է տապանից:
Էքսկուրսիա դեպի Արենի քարանձավ, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1080 մ բարձրության վրա։ Հետազոտողները հայտնաբերել են մի քանի մշակութային շերտեր, այդ թվում՝ պղնձե-քարե դարի համալիր՝ կավային շինություններով, որոնք թվագրվում են մ.թ. ա. 4200-3500 թվականներ: Այցելություն Հին Արենի գինու գործարան, էքսկուրսիա և գինու համտես:
Շարունակենք մեր տուրը Դեպի Նորավանք՝ հայկական վանական համալիր, որը կառուցվել է 13-14-րդ դարերում։ Երբեմն վանքը անվանում են Ամաղու Նորավանք՝ տարբերելու համար Բենո Նորավանքից, որը գտնվում է Գորիս քաղաքի մոտ։ Վերադարձ Երևան:
Մասնագիտական ուղեկցորդ՝ անգլերեն և ռուսերեն
Օդորակիչով մեքենաներ
Շշալցված ջուր և թխուկ
Մուտքի տոմսեր
Wi-Fi մեքենաներում
Տրանսպորտային միջոցների և ուղևորների ապահովագրություն
Վարպետության դաս և համտես
Ճաշի արժեքը (3 500 դրամ – 4 500 դրամ)
Տեղափոխում հյուրանոց Երևան վերադառնալուց հետո
Մանրամասներ չեն գտնվել