- Overview
- Trip Outline
- Trip Includes
- Trip Excludes
- Gallery
- FAQ
No details found.
No details found.
Երթուղիներ
Օր 1
Ժամանում Քիշնև
Ժամանում Քիշնևի միջազգային օդանավակայան: Հանդիպում զբոսավարի հետ և տեղափոխում քաղաքի կենտրոն՝ Մոլդովայի հմայիչ մայրաքաղաքի հետ առաջին ծանոթության համար:
Այսօր ձեզ սպասում է էքսկուրսիա Քիշնևում: Քիշնևը Մոլդովայի գլխավոր վարչական, գիտական և մշակութային կենտրոնն է: Շրջայցի ընթացքում դուք կբացահայտեք քաղաքի պատմության և մշակույթի դրվագները, ինչպիսիք են Քրիստոսի Ծննդյան տաճարը, զանգակատունը, Հաղթական կամարը, Ստեփան Մեծի հուշարձանը և այլն: Քաղաքի ճարտարապետության զարգացման գործում կարևոր դեր է խաղացել հայտնի ճարտարապետ Ալեսանդրո Բեռնարդացին: Գիշերակաց Քիշնևում:
Օր 2
Վանքեր, Հին Օրհեյ և Կրիկովայի գինու մառաններ
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Կուրկի: Էքսկուրսիա Կուրկի վանական համալիրում, որը շրջապատված է բարձր քարե պարսպով և անկյունային աշտարակներով՝ ստեղծելով ամրոցի տպավորություն: Այնուհետև տեղափոխում Օրհեյ-Վեկի (Հին Օրհեյ)՝ 40,000 տարվա պատմություն ունեցող բնական ամֆիթատրոն: Այն ներառում է հնագույն ամրություններ, քարանձավային վանքեր և Ռաուտ գետի կիրճի գեղեցիկ լանդշաֆտներ: Ճաշ «Butuceni» հյուրատանը: Այստեղ դուք կփորձեք տեղական ուտեստներ՝ «զեամա», «մամալիգա» և տնական գինի:
Էքսկուրսիա և գինու համտես Կրիկովայի մառաններում: Կրիկովան Մոլդովայի միակ գինեգործարանն է, որը հայտարարված է ազգային մշակութային ժառանգություն: 80 մետր խորության վրա դուք կտեսնեք 120 կմ երկարությամբ ստորգետնյա փողոցներ և Ազգային հավաքածուն, որը ներառում է ավելի քան 1 միլիոն շիշ գինի (այդ թվում՝ 1902 թվականի «Հրեական զատկական գինին»):
Վերադարձ Քիշնև:
Օր 3
Մերձդնեստր – Տիգինա ամրոց և Տիրասպոլ
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխում Բենդերի: Էքսկուրսիա Բենդերի (Տիգինա) ամրոցում, որը կառուցվել է 15-16-րդ դարերում Մոլդովայի իշխանների կողմից և հետագայում ամրացվել օսմանցիների կողմից Սուլեյման Մեծի օրոք: Այցելություն «Ակվատիր» թառափի ֆերմա: Տիրասպոլում գտնվող այս գործարանը Եվրոպայի խոշորագույններից է: Դուք կտեսնեք սև խավիարի արտադրության ընթացքը և կմասնակցեք համտեսի:
Ճաշ «Back to the USSR» ռեստորանում:
Էքսկուրսիա Տիրասպոլում: Ճամփորդություն ժամանակի միջով դեպի Խորհրդային Միություն՝ Լենինի հուշարձան, տանկեր և խորհրդային մթնոլորտ: Երեկոյան ընթրիք Քիշնևում և տեղափոխում օդանավակայան: Թռիչք դեպի Թբիլիսի: Հանդիպում օդանավակայանում և տեղափոխում հյուրանոց:
Օր 4
Թբիլիսի – Սարաջիշվիլիի կոնյակի գործարան
Քայլարշավ Հին Թբիլիսիում՝ Նարիկալա ամրոց, ոլորուն փողոցներ և պատմական տներ: Այցելություն Վրաստանի գինու թանգարան (8000-ամյա ավանդույթներ):
Ճաշ «8000 Vintages» գինու բարում:
Կեսօրից հետո այցելություն Սարաջիշվիլիի կոնյակի գործարան՝ առաջինը Ռուսական կայսրությունում, որն իրավունք ստացավ արտադրանքը անվանել «կոնյակ»:
Ընթրիք ավանդական ռեստորանում վրացական ժողովրդական երաժշտության ուղեկցությամբ:
Գիշերակաց Թբիլիսիում:
Օր 5
Ուպլիսցիխե – Գորի – Մցխեթա
Այցելություն Ուպլիսցիխե՝ ժայռափոր քաղաք: Այնուհետև Գորի՝ Ստալինի թանգարան:
Ճաշ տեղական ընտանեկան գինու մառանում, ծանոթություն վրացական ավանդական գինեգործության հետ:
Կեսօրից հետո՝ Մցխեթա (ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն)՝ Սվետիցխովելի տաճար և Ջվարի վանք, որտեղից բացվում է գետերի միախառնման հիասքանչ տեսարան:
Ընթրիք և գիշերակաց Թբիլիսիում:
Օր 6
Սահման – Դիլիջան – Սևանավանք – Երևան
Նախաճաշից հետո մեկնում դեպի հայ-վրացական սահման: Հանդիպում հայաստանյան զբոսավարի հետ:
Մեկնում դեպի Դիլիջան («Հայկական Շվեյցարիա»): Այնուհետև այցելություն Սևանա լիճ և Սևանավանք (9-րդ դար):
Ժամանում Երևան և տեղավորում հյուրանոցում:
Երեկոյան շրջայց Երևանում. Կասկադ համալիր (բացօթյա թանգարան և տեսարան դեպի Արարատ լեռ), Օպերայի և բալետի թատրոն, Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ և Վերնիսաժ:
Օր 7
Խոր Վիրապ – Արենի – Նորավանք
Այցելություն Խոր Վիրապ վանք, որտեղից բացվում է ամենամոտ տեսարանը դեպի Արարատ լեռը (այստեղ է բանտարկվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը):
Այցելություն Արենիի գինեգործարան և Արենի-1 քարանձավ, որտեղ հայտնաբերվել է աշխարհի հնագույն գինու հնձանը:
Տուրի ավարտը Նորավանք վանական համալիրում, որը շրջապատված է հրաշագեղ կարմիր ժայռերով:
Գիշերակաց Երևանում:
Օր 8
Արաատ գործարան – Էջմիածին – Զվարթնոց – Մեկնում
Այցելություն «Արարատ» կոնյակի գործարան՝ համտես և ծանոթություն արտադրության հետ:
Մեկնում դեպի Էջմիածնի Մայր Տաճար (աշխարհի հնագույն տաճարներից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ): Այնուհետև Զվարթնոցի տաճարի ավերակներ (7-րդ դար):
Այցելություն Հայաստանի գինու պատմության թանգարան:
Ազատ ժամանակ Երևանի կենտրոնում և տեղափոխում «Զվարթնոց» օդանավակայան՝ մեկնման համար:
Մոլդովա
- 2 գիշեր Քիշնևում (TA Collection 4*)
- նախաճաշեր
- ճաշեր (Բուտուչենի, Back to USSR)
- 3 ընթրիք
- Կրիկովայի համտես
- խավիարի համտես
- տրանսպորտ
- զբոսավար
Վրաստան
- 3 գիշեր Թբիլիսիում (Golden Tulip)
- նախաճաշեր
- 2 ճաշ
- 2 ընթրիք
- բոլոր տրանսֆերները
- զբոսավար
- մուտքի տոմսեր
- ջուր
Հայաստան
- 2 գիշեր Երևանում (BWP Congress)
- նախաճաշեր
- ճաշեր
- 3 ընթրիք
- «Հին Արենի» գինու համտես
- տրանսֆերներ
- զբոսավար
- մուտքի տոմսեր
Տրանսպորտային ծառայություններ.
-
6 անձ — Sprinter
-
8 անձ — Sprinter
-
10+1 անձ — Sprinter
-
12+1 անձ — 35 տեղանոց ավտոբուս
-
16+1 անձ — 35 տեղանոց ավտոբուս
-
20+1 անձ — 50 տեղանոց ավտոբուս
-
24+1 անձ — 50 տեղանոց ավտոբուս
FOC (անվճար տեղ) տուր-լիդերի համար մեկտեղանոց սենյակում ներառված է ծրագրում 10 անձից սկսած խմբերի դեպքում:
- Լրացուցիչ ծառայություններ
- Ալկոհոլային խմիչքներ ճաշի/ընթրիքի ժամանակ
- Ավիատոմսեր (ներառյալ Քիշնև-Թբիլիսի)
- Ճամփորդական ապահովագրություն
Մանրամասներ չեն գտնվել



