- Overview
- Trip Outline
- Trip Includes
- Trip Excludes
- Gallery
- Booking
- FAQ
ԵՐևԱՆ-ԴԻԼԻՋԱՆ-ՊԱՐՑ ԼԻՃ-ԵՂՆԻԿԻ ԱՅԳԻ - ԻՋևԱՆ - ՄԱԿԱՐԱՎԱՆՔ - ԵՐևԱՆ
Մանրամասներ չեն գտնվել։
Երթուղիներ
1-օրյա տուր
ԵՐևԱՆ-ԴԻԼԻՋԱՆ-ՊԱՐՑ ԼԻՃ-ԵՂՆԻԿԻ ԱՅԳԻ - ԻՋևԱՆ - ՄԱԿԱՐԱՎԱՆՔ - ԵՐևԱՆ
Մեր ճանապարհորդությունը կսկսենք այցելելով Դիլիջան՝ քաղաք, որը գտնվում է Դիլիջանի ազգային այգու խիտ անտառներում ՝ գեղատեսիլ տեսարաններով և հանգիստ միջավայրով: Քաղաքը շրջապատված է լեռներով։ Այն իդեալական վայր է բնության և հանգստի սիրահարների համար։ Հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են "Հայկական Շվեյցարիա"։ Դիլիջան ազգային այգուց ոչ հեռու գտնվում է Պարզ լիճը, որն իր անվանումը ստացել է իր թափանցիկության պատճառով։
Հաջորդը, դուք կտեսնեք Եղնիկի այգին, որը հետաքրքրել է թե՛ տեղացիներին և թե՛ զբոսաշրջիկներին: Այն հատկապես գրավիչ է երեխաների համար, քանի որ այստեղ նրանց հնարավորություն է տրվում ոչ միայն հիանալ այս նրբագեղ կենդանիներով, այլև կերակրել նրանց։
Կարճ ընդմիջումից հետո կուղևորվենք Իջևան, որտեղ դուք կայցելեք Մակարավանք ՝ միջնադարյան Հայաստանի եզակի ճարտարապետական հուշարձաններից մեկը։ Համալիրի բոլոր շենքերը կառուցված են կարմրավուն տուֆից, մուգ վարդագույն անդեզիտից և կանաչավուն քարերից։ Նախկինում Մակարավանքը շրջապատված էր պարիսպներով։ Վանական համալիրը ներառում է 3 եկեղեցի և գավիթ։ Վանքի տարածքում կան նաև 2 գերեզմանատներ, կամարակապ դարպասներ, ջրի աղբյուր և տնտեսական շինությունների ավերակներ։ Վերադարձ Երևան:
Մասնագիտական ուղեկցորդ՝ անգլերեն և ռուսերեն
Օդորակիչով մեքենաներ
Շշալցված ջուր և թխուկ
Մուտքի տոմսեր
Wi-Fi մեքենաներում
Տրանսպորտային միջոցների և ուղևորների ապահովագրություն
Վարպետության դաս և համտես
Ճաշի արժեքը (3 500 դրամ – 4 500 դրամ)
Տեղափոխում հյուրանոց Երևան վերադառնալուց հետո
Մանրամասներ չեն գտնվել