You are currently viewing Ի՞նչ է պետք իմանալ նախքան Իտալիա այցելելը

Ի՞նչ է պետք իմանալ նախքան Իտալիա այցելելը

Tour to ItalyԵթե դուք երազում եք մեկնել Իտալիա կամ արդեն պլանավորել եք ձեր այցելությունն ու ամրագրել ավիատոմսերը, ապա վստահ ենք, որ հնարավորինս շուտ և հնարավորինս շատ ուզում եք իմանալ տեղեկություններ Իտալիայի մասին: Սկզբի համար ասենք, որ ամեն ոք յուրովի է պատկերացում Իտալիան՝ ելնելով սեփական փորձից, տեսածից ու զգացածից: Իտալիա ասելիս շատերն առաջինը պատկերացնում են յուրօրինակ քաղաքաներ, նորաձևություն, շքեղ ճարտարապետություն, օպերային երաժշտություն, գույներ, քաղաքներ ծովի ափին, պիցցա, պաստա, սլացիկ կազմվածքով և էմոցիոնալ մարդիկ…

Մենք ձեզ համար պատրաստել ենք փոքրիկ տեղեկատու Իտալիայի մասին, որը հուսով ենք օգտակար կլինի ձեր ճամփորդության համար, իսկ թե ինչպես կընկալեք Իտալիան դուք ու ինչպիսին կլինի այն ձեզ համար՝ կախված է բացառապես ձեր նախասիրություններից ու ճաշակից:

Իտալիայի դրոշը

Եռագույնն առաջին անգամ գործածավել է 1797թ, ֆրանսիական հեղափոխությունից ոգեշնչված գույները վերցված են Միլանի քաղաքային ոստիկանության համազգեստից։ 1861թ միասնական Իտալիայի թագավորության դրոշի կենտրոնում՝ սպիտակ շերտագծի վրա, զետեղվեց Սավոյական դինաստիայի գերբը՝ վահան, խաչ և թագ։ 1946 թ, Իտալիան միապետությունից վերածվեց հանրապետության, գերբը դուրս եկավ, և դրոշը վերադարձավ պարզ, ուղղահայաց եռագույնին: 2005 թվականից Իտալիայում գործում է օրենք, ըստ որի՝ դրոշը անարգելու դեպքում սահմանվում է 1000-1500 եվրո տուգանք:

Իտալիայի մայրաքաղաքը

«Հավերժական քաղաք» կամ «Աշխարհի մայրաքաղաք» են անվանում մայրաքաղաք Հռոմը։ Հռոմի կառուցումը թվագրվում է մոտ մթա 753թ Հռոմի առաջին թագավոր Ռոմուլոսի կողմից։ Հռոմը եղել է հին աշխարհի քաղաքակրթության կենտրոնը, պապական իշխանության մայրաքաղաք։ Մեր օրերում համարվում է աշխարհի ամենագրավիչ քաղաքներից մեկը։ 

Այստեղ է գտնվում Կոլիզեի շենքը, Եվրոպայի ամենամեծ համալսարանը, և նույնիսկ պաստային նվիրված թանգարանը… Քաղաքն ունի մոտ 280 շատրվան և 900 եկեղեցի։ Ամենահայտնին Տրևի շատրվանն է, որտեղ տարեկան նետվում է մոտ 7000 եվրո։ Հռոմը համարվում է ամենաշատ զբոսաշրջիկներ հյուրընկալած քաղաքներից։ 

Իտալիայի նշանավոր քաղաքները

Իտալիայի յուրաքանչյուր քաղաք ունի իրեն բնորոշ ճարտարապետություն, կառուցվածք, պատմություն և այցեքարտ։

Ձեզ ենք ներկայացնում տուրիստական ամանահայտնի քաղաքները։ 

Վատիկան քաղաք-պետությունը կառավարվում է Հռոմի պապի կողմից։ Վատիկանը չի ենթարկվել մոդեռնիզացիայի, ինչն էլ այցեքարտի դեր է խաղում քաղաքի համար։ Երկրի «զինված ուժերի» համազգեստը միջնադարյան է, իսկ այգիները զբաղեցնում են քաղաքի կեսից ավելի տարածք, ինչպես նախկինում։ 

Շնորհիվ  Միքելանջելոյի, Պերուջինոյի, Ռաֆայելի, Բրամանտենի մասնակցությամբ կառուցված և վերակառուցված շինությունների՝ քաղաքը համարվում է թանգարանային համալիր։ Միևնույն ժամանակ Վատիկանը հոգևոր սննդի աղբյուր հանդիսացող լավագույն քաղաքներից է։

 Վենետիկը քաղաք է 118 կղզիների վրա։ Գլխավոր փոխադրամիջոցը քաղաքի այցեքարտ դարձած նավակներն են։ 

Վենետիկը հայտնի է նաև դիմակներով և ապակու արտադրությամբ։ Այստեղ է գտնվում Ֆենչե օպերային թատրոնը, Մխիթարյան միաբանության կենտրոնը և Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը:

Քաղաքը հիանալի վայր է ռոմատիկների համար։ 

Միլանի գոթական ոճով կառուցված տաճարը քաղաքի այցեքարտն է։ Միլանում է գտնվում Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահը՝ աշխարհի ամենահին առևտրի կենտրոնը։ Եթե դուք հետաքրքրված եք նորաձևությանբ, գոթական ճարտարապետությամբ, ապա Միլանը շատ լավ քաղաք է ձեր ճամփորդության համար։ 

Tour to ItalyՖլորենցիան Իտալիայի թագավորության մայրաքաղաքն է։ Քաղաքի այցեքարտն է Վերածննդի արվեստը և ճարտարապետությունը։ Քաղաքի հայտնի կոթողներն են Սանտա Կրոչե եկեղեցին, Ուֆֆիցի պատկերասրահը և Պիտտի գեղարվեստական թանգարանը։

Ֆլորենցիան Իտալական Վերածննդի սիրահարների համար է։  

Պալերմոն  հայտնի է ակտիվ կյանքով՝ միջերկրածովյան կլիմայով, ռեստորաններով, ռոմանական, գոթական, բարոկկոյի արվեստով, եկեղեցիներով, պալատներով, գիշերային կյանքով:

Քաղաքը ակտիվ հանգստի սիրահարների համար է։

Նեապոլում և Ջենովայում կարող եք վայելել ծովափնյա հանգիսը կան շատ արևոտ և ավազոտ ափեր։ 

Իտալիայի դեսպանատունը Հայաստանում

Եթե արդեն հաստատ որոշել եք, որ ուզում եք մեկնել Իտալիա, ապա պետք է դիմեք Իտալիայի դեպանտաուն՝ վիզայի համար։   

Կա 2 տեսակի Իտալիայի վիզա.

  • C տեսակի (կարճաժամկետ) վիզայի համար դիմում են տուրիստական, գիտական, գործնական, սպորտային այցերի նպատակով.
  • D տեսակի (90 օրից ավելի) համար դիմում են գործարարության, ուսման և այլնի նպատակով։  

Իտալիայի վիզայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ դեսպանատան կայքից:

Տուրեր դեպի Իտալիա

Ընտրե՛ք ձեզ հոգեհարազատ ուղությունը Իտալիա մեկնելիս՝ հոգևոր Վատիկան, ռոմանտիկ Վենետիկ, վերածննդի հայրենիք դարձած Ֆլորենցիա, ծովափնյա Նեապոլ ու Ջենովա, միշտ ակտիվ Պալերմո։ Իտալիան, լինելով մշակույթների և ավանդույթների խաչմերուկում, կստիպի ձեզ սիրահարվել լավագույն ճարտարապետական կոթողներին, արվեստի գլուխգործոցներին, համաշխարհային հնչեղություն ստացած երաժշտությանը։ 

Դժվար է պատմել ամեն ինչ Իտալիայի  մասին,  քանի որ  կարելի է խոսել անվերջ։ Մեր ներկայացրած տեղեկությունները կարող են ուղեցույցի դեր կատարել, սակայն ինչպես ասվում  է ժողովրդական ասացվածքում՝ լավ է տեսնել մեկ անգամ, քան լսել հազար անգամ։