Բացահայտելով Հայաստանը. Որտեղ հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը

 

Լինելով անվտանգ և հարուստ  պատմությամբ  երկիր՝ հնագույն ավանդույթներով, Հայաստանը մնում է հիմնականում չուսումնասիրված զբոսաշրջիկների կողմից: Այժմ այն բացահայտելու ժամանակն է:

Բացահայտելով Հայաստանը. նախնական տպավորություններ

Հայտնվելով նոր վայրում առաջին հերթին նկատում ենք տարբերությունները։ Այլ այբուբենով գրված նշաններ, մաշկի տարբեր գույներ, շոգ եղանակ և այլն: Ժամանակի ընթացքում այդ տարբերությունները նվազում են՝ տեղանքը բացահայտելուն զուգահեռ։ Այդպիսին էր նաև Հայաստան կատարած ճանապարհորդության փորձառությունը։

Ծանոթացում հայոց այբուբենին

Գիշերը ժամանելուն պես առաջին դիտարկումը անծանոթ այբուբենն էր։ Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքից է և խիստ տարբերվում է այլ լեզուներից։ Հայոց տառերը ստեղծվել են 405 թվականին Մեսրոպ Մաշտոցի կողմից։ Այս այբուբենը սկզբում ներառում էր 36 տառ, այնուհետև ավելացել են ևս երեքը։ Հայերենն ունի բազմաթիվ հնչյուններ, ինչի շնորհիվ հայերը հեշտությամբ կարողանում են սովորել այլ լեզուներ։ Մարդկանց մեծ մասը, որոնց հանդիպեցի, խոսում էին առնվազն երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և կամ պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ իտալերեն:

Հայացք Երևանին

Երևանի Կասկադը

Կասկադը Երևանում աշխույժ տարածք է։ Այն ունի մեծ սանդուղք, որը կապում է քաղաքի կենտրոնը ավելի բարձր հատվածներում գտնվող թաղամասերի հետ։ Այստեղից բացվում են Արարատ լեռան և Երևանի հիասքանչ տեսարաններ: Ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ամենալավ այցելության համար սանդուղքները վերածվում են հսկայական կասկադային շատրվանի։ Փողոցներն աշխույժ են, լսրճարաններն ու ռեստորանները մարդկանցով լիքը: Կասկադի շենքի ներսում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվում են ցուցահանդեսներ, ներկայացումներ և համերգներ: Վերևում՝ Հաղթանակի զբոսայգում տեղադրված է Մայր Հայաստանի հոյակապ արձանը, որը խորհրդանշում է պաշտպանության պատրաստակամությունն ու հանդիսանում ցեղասպանության հիշատակում:

Ուսումնասիրում ենք Հայաստանի աշխարհագրական դիրքն ու հարևաններին

Մինչ մեկնելս Հայաստնանի մասին գիտելիքներս սահմանափակ էին։ Գիտեյի, որ այն գտնվում է Կովկասում՝ Եվրոպան և Ասիան աշխարհագրորեն բաժանող և միավորող տարածաշրջանում:

Պատմական և քաղաքական համատեքստ

Հայաստանը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, արևմուտքից՝ Թուրքիային։ Այս հարևաններից երկուսը ներգրավվել են Հայաստանի սարսափելի պատմական դրվագներում։ Թուրքիան պատասխանատու է 20-րդ դարի սկզբի հայերի ցեղասպանության համար, իսկ Ադրբեջանը տարիներ շարունակ վիճարկում է Լեռնային Ղարաբաղի անջատողական շրջանը Հայաստանի հետ: 2020 թվականի պատերազմից հետո, որտեղ զոհվեցին հազարավոր հայ երիտասարդներ, 2023 թվականի սեպտեմբերին վերահսկողությունը վերցվեց Արցախից մնացած փոքրիկ հատվածի վրա։ Հայաստանն այսօր Իրանի համար առանցքային դաշնակիցն է՝ էմբարգոն «շրջանցելու» մասով։ Մեկ շաբաթը բավարար չէ պատմական բոլոր դրվագները լուսաբանելու համար, բայց բավական է ժողովրդի մասին պատկերացում կազմել համար։

Հայաստան. քրիստոնեության օրրան

Հայաստանը հայտնի է որպես քրիստոնեության օրրան, քանի որ առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Կրոնի հետ կապը շատ ամուր է. Այբուբենի առաջին տառը ներկայացնում է Աստված բառի սկզբնատառը, իսկ վերջինը՝ Քրիստոսի «Ք»-ն։

Խորհրդանշական վայրեր և պատմական կորուստներ

Յուրաքանչյուր վանքում հավատացյալները մոմ են վառում: Խոր Վիրապ վանքը, որը գտնվում է Թուրքիայի սահմանի մոտ և Արարատ լեռան դիմաց, ներկայացնում է հայ քրիստոնեական պատմության սկիզբը։ Հայերի համար սուրբ Արարատ լեռը, ասում են, այնտեղ է, որտեղ հանգրվանել է Նոյան տապանը: 20-րդ դարասկզբին Ստալինը Արարատ լեռը Թուրքիային է տվել Սև ծովում գտնվող Բաթումիի դիմաց, որն այժմ Վրաստանում է. «Մենք մեզ մխիթարում ենք լավագույն տեսարանն ունենալով»։ Նրա խոսքերն արտացոլում են հայերի մեջ հոսող կարոտը կորած հողի հանդեպ: Կտոր առ կտոր, պատերազմ՝ պատերազմ, ջարդ՝ ջարդ, Հայաստանն այսօր իր չափի տասներորդն է իր գագաթնակետին ընդարձակման ժամանակ՝ վերջին շրջանում բազմաթիվ կորուստներով:

ԿԱՐՈԼԻՆԱ ՍԱՊՈՐԻՏԻԻ կողմից գրված հոդվածի ամփոփում, 14 ՀՈՒՆԻՍԻ, 2024թ.