Հայկական լավաշի առեղծվածը

Հայկական հացի բոլոր տեսակների մեջ առանձնանում է լավաշը։ Դա ավելին է, քան պարզապես հացը: Սա մշակութային խորհրդանիշ է, որը մարմնավորում է հայ ժողովրդի ինքնությունը։ Միացե՛ք մեր հետաքրքիր ճամփորդությանը՝ բացահայտելով հայկական լավաշի առեղծվածը, դրա պատմությունը, խորհրդանշական նպատակը և այն ուտելու եղանակները:

Հայկական լավաշի պատմությունը․

armenian bread lavash

Լավաշը՝ զուտ հայկական հացի տեսակ լինելու մասին բանավեճի մեջ չմտնենք. որոշ պատմաբաններ պնդում են, որ պիտայի հացը ծագել է Մերձավոր Արևելքից: Սակայն 2014 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշը ներառվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես հայկական մշակույթի խորհրդանիշ։

Ըստ պատմաբան Գիլ Մարքսի՝ առաջին տափակ հացերը եփվել են հախճապակյա (կերամիկական) տապակների վրա։ Լավաշի առաջին տեսակները պատրաստում էին տափակ հացի տեսքով՝ կա՛մ տաք քարերի վրա, կա՛մ ածուխի վրա։ Տապակի մեջ թխելիս հացը պետք է շատ բարակ անել, որպեսզի այն ամբողջությամբ եփվի և չայրվի։

Այսօր հայկական լավաշը թխում են հատուկ հողեղեն ջեռոցում, որը կոչվում է թոնիր։

Ինչո՞վ է առանձնահատուկ լավաշը:

Լավաշը միայն հայկական հաց չէ. այն ունի հսկայական մշակութային նշանակություն։ Հայ տատիկները լավաշի պատրաստման գործընթացը սերնդեսերունդ են փոխանցում։ Լավաշի հյուրասիրությունը հյուրընկալության և միասնության խորհրդանիշ է: Լավաշը խորապես միահյուսված է հայկական տարբեր ավանդույթների մեջ: Օրինակ՝ հարսանիքի ժամանակ սկեսուրը լավաշ է դնում նորապսակների ուսերին՝ որպես միությունը օրհնելու խորհրդանշական ծես։ Լավաշը հայ ոգեղենության մի մասն է, որն ակնհայտ է  դառնում, երբ կրոնական արարողությունների և տոների ժամանակ լավաշ են օգտագործում:

Ինչպե՞ս են հայերն ուտում լավաշը.

armenian bread lavash

Հայերը լավաշն ուտում են տարբեր ձևերով. Ամենատարածվածը լավաշի փաթաթաններն են, որոնք կոչվում են «բրդուճ», այսինքն լավաշի մեջ փաթաթում են պանիր, խոտաբույսեր, միս։

Լավաշ ուտելու մեկ այլ միջոց է այն մատուցել տարբեր ուտեստների հետ՝ ապուրներ, շոգեխաշած ոըտելիքներ և աղցաններ՝ ճաշատեսակի մեջ ավելացնելով հացի բաղադրիչ։ Ապուրը, որը լավաշի բազմաթիվ մանր կտորներ է պարունակում, կոչվում է «բրդած ապուր»։

Անհնար է խոսել լավաշի մասին՝ չհիշատակելով խաշը՝ հայկական ավանդական ապուրը, որը պատրաստվում է լավ խաշած կովի ոտքերից։ Խաշը մատուցում են չորացրած լավաշի հետ, որը ճաշատեսակին ավելացնում են սխտորի և աղի հետ միասին։

Լավաշը կարելի է մատուցել տարբեր տեսակի պանիրների հետ։ Այս համադրությունը շատ տարածված է հատկապես թարմ բանջարեղենի հետ:

armenian bread lavash

Ամփոփելով՝ հայկական լավաշը մշակութային զինանշան է, որն անձնավորում է հայ ժողովրդի ոգին։ Մեր օրերում, քաղաքներում տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, լավաշն ամենից հաճախ թխում են մեծ էլեկտրական վառարաններում, բայց դեռ կարելի է տեսնել թոնիրներ (կավե ստորգետնյա վառարաններ), որտեղ լավաշը պատրաստվում է ավանդական եղանակով։

Ցանկանու՞մ եք փորձել հայկական խոհանոցի այս գլուխգործոցը։ Կամ հետաքրքրվա՞ծ եք լավաշ պատրաստելու ավանդական եղանակներով: Սա նշանակում է, որ պետք է այցելել Հայաստան՝ տեսնելու, թե ինչպես են թոնրի մեջ լավաշ թխում։ Այսօր կան բազմաթիվ տուրեր, որոնք կազմակերպում են նման վարպետության դասեր և նույնիսկ հնարավորություն են տալիս ինքնուրույն թխել լավաշ։

Պատրա՞ստ եք բացահայտել հայկական խոհանոցի գաղտնիքները։ Սկսե՛ք լավաշից:

Դուք կստանաք անմոռանալի տպավորություններ: