Տուրիզմի հայկական ֆեդերացիան հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը անց կացրեց Ամադեուս ամրագրման համակարգի ուսուցման կարճաժամկետ դասընթաց, որին մեթոդական և տեխնիկական աջակցություն է տրամադրվել RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի կողմից։
Դասընթացին մասնակցեցին նաև AMTRAVEL – ի աշխատակիցներից։
Մասնակիցները սովորեցին, թե ինչպես մուտք գործել գլոբալ համակարգված տվյալների բազա՝ համալրված ավիաընկերությունների, օդանավակայանների, երկրների և նրանց սովորույթների, աշխարհագրական և կլիմայական առանձնահատկությունների, արձակուրդների, մուտքի կանոնների, պատվաստումների, ապահովագրության, վիզայի, մաքսային և միգրացիոն ձևականությունների մասին ստուգված և կանոնավոր թարմացվող տեղեկություններով:
Հանդիսանալով Հայաստանի տուրիստական առաջատար ընկերություններից մեկը, կարևորում ենք մեր աշխատակիցների պարբերաբար վերապատրաստումը՝ ոլորտի տարբեր ուղղություններով։ Դա հիմք է հանդիսանում մեր հաճախորդներին առավել բարձր մակարդակի ծառայությունների մատուցման համար։
Դեկտեմբերի 4-ին կայացավ սերտիֆիկատների հանդիսավոր հանձնումը։