
Ցուցահանդեսին ներկայացված են եղել ավելի քան 3400 մասնակիցներ 128+ երկրներից և տարածաշրջաններից:
Էքսպոյի շրջանակներում Չինաստանում ԱՄ ԹՐԱՎԵԼ-ի գլխավոր գործընկեր Հայ չինական գործընկերության կենտրոնը (ACPC) հուշագիր է ստորագրել չինական կողմի հետ, որը հնարավորություն է ընձեռելու հայկական ընկերությունների ապրանքները ներկայացնելու ամբողջ տարվա ընթացքում, մշտական ցուցադրության ձևաչափով։
Այսպես մեկնարկել է Հայաստանի առաջխաղացման շաբաթը։ Մեր ընկերությունը Հայաստանից այլ գործընկերների հետ միասին ազգային տաղավարով ներկայացրել է հայկական մի շարք ընկերությունների արտադրանքներ, և հատկապես հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։