You are currently viewing Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդես CIIE Շանհայում

Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդես CIIE Շանհայում

China International Import ExpoԱՄ ԹՐԱՎԵԼ ընկերությունը այս անգամ մասնակցել է Շանհայում նոյեմբերի 5-ից 10-ին ընթացող Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին (CIIE):
Ցուցահանդեսին ներկայացված են եղել ավելի քան 3400 մասնակիցներ 128+ երկրներից և տարածաշրջաններից:

Էքսպոյի շրջանակներում Չինաստանում ԱՄ ԹՐԱՎԵԼ-ի գլխավոր գործընկեր Հայ չինական գործընկերության կենտրոնը (ACPC) հուշագիր է ստորագրել չինական կողմի հետ, որը հնարավորություն է ընձեռելու հայկական ընկերությունների ապրանքները ներկայացնելու ամբողջ տարվա ընթացքում, մշտական ցուցադրության ձևաչափով։

Այսպես մեկնարկել է Հայաստանի առաջխաղացման շաբաթը։ Մեր ընկերությունը Հայաստանից այլ գործընկերների հետ միասին ազգային տաղավարով ներկայացրել է հայկական մի շարք ընկերությունների արտադրանքներ, և հատկապես հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։