5 հարց, որ ամենից շատ է հետաքրքրում Հայաստան այցելողներին

Հայաստան այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկներին հետաքրքրում է Հայաստանի կենցաղը, ուտելիքները, գինին, բնությունը և, իհարկե, ժամանցի տարբերակները։ Ստորև ներկայացնում ենք առավել շատ տրվող հարցերի պատասխանները։

Ի՞նչ ուտել Հայաստանում և ո՞րտեղ

Մի փոքր զարմանալի կթվա, բայց Հայաստանում ուտելիքները սեզոնային են։ Այստեղ դժվարամարս ուտելքիները և ապուրները նախընտրում են ուտել ցուրտ եղանակին ՝ խաշ, վանախաշ, ավելուկով ապուր, հարիսա, թանապուր, քյալլա. վերջինս շատ հայտնի է Գյումրի քաղաքում։ Ամռանը նախընտրում են ավելի դյուրամարս ուտելիքներ՝ բանջարեղենով խորոված, մածնաբրդոշ, գառնի յարախ, ամառային աղցան, Արցախի ժենգյալով հաց։
Կան ուտելիքներ, որ կարող եք փորձել անկախ եղանակից՝ խորոված, ղափամա, արիշտա, խաշիլ։

Խորովածը ամեասիրված ուտելիքն է Հայաստանում, որտեղ առաջարկվում են խորովածի տարբեր տեսակներ.

  • թոնրի խորովուն պատրասվում է գառան կամ ոչխարի մսից, մատուցվում է հաճարով փլավի հետ. կարելի է համտեսել հայկական ռեստորաններում.
  • առանձնահատուկ է նաև Սևանա լճի իշխան ձկան խորովածը.
  • շատ համեղ խոզի խորոված կգտնեք Դիլիջան և Իջևան քաղաքներում։

Տեղացիների նախաճաշի սեղանից անպակաս են պանիրն ու լավաշը։ Առավել հայտնի են պանրի հատկապես հետևյալ տեսակները՝ լոռի, չանախ, եղեգնաձորի, մոթալա։

Անուշեղեններից ամենահայտնին ավանդական՝ Գառնի գյուղի գաթան է։

Հայկական գինին

Հայաստանում գինիները աչքի են ընկնում ալկոհոլի բարձր պարունակությամբ։ Հիմնականում գինիները պատրաստվում են տեխնիկական սորտի խաղողից։ Հայկական գինին յուրահատուկ է հազարամյակների պատմություն ունեցող՝ էնդեմիկ տեսակի խաղողների շնորհիվ։ Խաղողից բացի, հայկական գինիները պատրաստվում են նաև մրգերից՝ ամենահայտնին նռան գինին է։ Գինիները հնեցվում են կաղնու փայտից պատրաստված տակառներում, որոնք անցում են հատուկ մշակման փուլ։

Գինու սիրահարները Հայաստան կարող են այցելել գինու փառատոնի օրերին: Փառատոնի ժամանակ հայ գինեգործները ներկայացվում են մինչև 400-500 տեսակ գինիներ, միջոցառումներն անցկացվում են տարբեր քաղաքներում՝ Երևանում, Արենիում, Դիլիջանում և այլուր։ Երևանում կա նույնիսկ «գինու սրճարանների փողոց». այսպես են հաճախ անվանում Սարյան փողոցը:

Գինու արտադրությամբ հետաքրքրվողների համար գինու գործարաններն ունեն բաց դռների օր, որտեղ այցելուները կարող են շրջել գործարանի տարածքով։ Գինու պատմությամբ հետաքրքրվողների համար Հայաստանում գործում է գինու պատմության թանգարան։

Բնություն և բնակավայրեր

Tatev MonasteryՀայասատանը գտնվում է լեռնային բարեխառն գոտում, տարածքին բնորոշ են 4 եղանակները և արևոտ օրերը։ Ձմեռը ցուրտ է և ձյունառատ, գարունը և աշունը մեղմ են և ուղեկցվում են անձրևներով, իսկ ամառը տաք է և արևոտ։

Տաք եղանակ չսիրողները հնարավորություն ունեն բարձրանալու լեռնային գոտիներ՝ Արագած, Ապարան, Սպիտակ և այլ լեռնային շրջաններ, որտեղ միշտ օդի ջերմաստիճանը ցածր է։
Տաք եղանակ սիրողների համար իդեալական են Հայաստանի հարավային շրջանները, որտեղ համեմատաբար ավելի տաք է նույնիսկ ձմռանը: Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքները մխրճված են սարերի մեջ, իսկ պտղատու այգիների մրգերը առանձնանում են յուրահատուկ քաղցրությամբ՝ շնորհիվ տաք կլիմայի։

Լեռնային արշավներ սիրողների համար հիանալի հնարավորություն են ընձեռում Արագած, Խուստուփ, Աժդահակ, Դիմաց, Արա, Կապուտջուղ լեռները: Լեռների անունները կարող ենք թվարկել անվերջ, իսկ արշավների գնալու համար պարզապես պետք է ընտրել լեռան բարձրությունը, տիպը և օդի ջերմաստիճանը։

Անտառային բնություն սիրողների համար հարմար կլինի արևաելյան շրջաններ այցելելը: Տավուշի և Լոռու մարզերն առանձնանում են խիտ անտառային ծածկույթով, հայտնի են Դիլիջան, Իջևան, Ստեփանավան քաղաքաները, որոնք գտնվում են անտառների մեջ և իսկապես հեքիաթային վայր են հիշեցնում։

Հայաստանի ամենամեծ քաղաքը՝ Երևանը, հայտնի է որպես վարդագույն կամ արևի քաղաք, քանի որ այստեղ արևային օրերը գերակշռող են, իսկ քաղաքի շենքերը պատրաստված են վարդագույն տուֆից։ Քաղաքն առանձնանում է սրճարանների բազմակիությամբ և բազմազանությամբ։

Երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում, ի տարբերություն մայրաքաղաքի, ձմեռն ավելի ցուրտ է երկարատև։ Գյումրին համարվում է արհեստավորների և մշակույթի քաղաք։ Քաղաքը առանձնանում է նեղ փողոցներով, որտեղ զգացվում է 19-րդ դարի շունչը՝ շենքերը սև տուֆից են, կենտրոնական փողոցները սալիկապատ են, իսկ փողոցներում շրջում են ֆայտոններ (կառքեր):

Ծիսական տոներ

Gata Festival in ArmeniaԻնչպես բոլոր հին քաղաքակրթություն ունեցող երկրները և ժողովուրդները, այնպես էլ Հայաստանը նշում է շատ ազգային և ծիսական տոներ։ Առանձնացնենք առավել յուրահատուկ ծիսական տոները՝ Ծաղկազարդ, Վարդավառ, Խաղողօրհնեք, Տեառն ընդառաջ։ Մի փոքր անդրադառանանք տոների խորհրդին:

Տեառն ընդառաջ տոնը հայ առաքելական եկեղեցին նշում է փետրվարի 13-ին: Տոնի անունը բառացի նշանակում է «տիրոջն ընդառաջ»՝ տիրոջ ընդառաջ գնալու հրավերն է բոլորին։ Նախաքրիստոնեական շրջանում նշվել է որպես ձմռան ավարտի և գարնանամուտի խորհրդանիշ։

Ծիսակատարության ժամանակ խարույկ են վառում՝ հիմնականում ցորենի հասկից և պտտվում են խարույկի շուրջը, մինչև որ խարույկը մոխրանում է, և դրանից հետո արդեն ցատկում են խարույկի վրայով՝ հավատալով, որ այդպես կստանան օրհնություն։ Ծեսի կերակուրները պատրաստվում են հացազգիներից, որպես առատության խորհրդանիշ։

Վարդավառը համարվում է ամառային և ամենաուրախ տոներից մեկը: Տոնը նշում է եկեղեցին՝ Տեր և Փրկիչ Հիսուս քրիստոսի պայծառափայլության տոն։ Նախաքրիստոնեական շրջանում Վարդավառը նվիրված է եղել գեղեցկության, սիրո աստվածուհի Աստղիկին. ըստ ավանդության՝ Աստղիկը վարդաջուրը ցողելով՝ սեր է սփռում ողջ Հայաստանում։

Մեր ժամանակներում նույնպես տոնը պահպանվել է, այդ օրը տեղացիները ջուր են լցնում միմյանց վրա: Տոնակատարությունն իրականացվում է ողջ Հայաստանում, և անմասն չի մնում նույնիսկ ոչ մի բակ։

Ծաղկազարդը նվիրված է Քրիստոսի՝ Երուսաղեմ գնալու հիաշատակին, նախաքրիստոնեական շրջանում նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարիին, ով անձրևներ է ուղարկել երկիր՝ երաշտից փրկելու համար։
Ծաղկազարդը նշվում է գարնանը, այդ օրը մարդիկ դուրս են գալիս փողոց և ուռենու պսակներ են հյուսում ու դնում գլխի վրա, իսկ եկեղեցին ուռենու կամ ձիթենու ոստերը օրհնում է և բաժանում մարդկանց: Փողոցները լցված են լինում գարնանային ծաղիկներով և գույնզգույն ներկված ցորենի հասկերով։

Ի՞նչ անել Հայաստանում

Adventure Tours​ in ArmeniaՊասի՞վ թե՞ ակտիվ հանգիստ եք նախընտրում: Հայաստանում հնարավոր է թե՛ մեկը, և թե՛ մյուսը:

Ակտիվ հանգստի համար կան բավականին նպաստավոր վայրեր և ատրակցիոններ՝ ռաֆթինգ, տարզանկա, ճոպանուղի, զիփ լայն, քայլարշավներ, արշավներ, դահուկավազք և այլն։

Հայաստանը չունի ելք դեպի ծով, փոխարենը կա քաղցրահամ ջրով լիճ՝ Սևանը, շնորհիվ բարձր դիրքի, տարածքում գրեթե միշտ ցուրտ է, և լճում հնարավոր է լողալ միայն ամռանը։

Արշավների և քայլարշավների ընթացքում շատ հաճախ այցելում են նաև դարերի պատմություն ունեցող պատմամշակութային վայրեր՝ եկեղեցիներ, վանքեր, բերդեր, ամրոցներ։ Նման կոթողները հայաստանում շատ են, որի համար էլ Հայաստանը անվանում են թանգարան բաց երկնքի տակ։

Երևանաբնակների սիրելի ժամանցը քաղաքով զբոսնելն է երեկոյան ժամերին, նախընտրած վայրերը հիմանականում կենտրոնական փողոցներեն են՝ Սարյան, Աբովյան, Կասկադ, Հյուսիսային պողոտա։ Շատ լավ տարբերակ է պասիվ հանգստի սիրահարների համար՝ պարզապես զբոսնելու և զգալու երեկոյան Երևանի շունչը, որտեղ փողոցներում կան բարեր, փաբեր, ակումբներ և կոլորիտային սրճարաններ։

Ձմեռային սպորտի սիրահարների համար շատ հայտնի է Ծաղկաձոր քաղաքը։ Այստեղ են այցելում հազարավոր դահուկավազքի սիրահարներ, այն համարվում է հանգստյան գոտիների քաղաք։ Երեկոյան քաղաքը շատ հանգիստ է՝ փողոցները դատարկ են և լուսավորված թույլ լույսով։

Ամփոփելով՝ ասենք, որ Հայաստանի մասին կարելի է անվերջ պատմել, սակայն իրական պատասխանները հնարավոր է ստանալ միայն Հայաստան այցելելով և այս ամենը իրականում տեսնելով ու զգալով: