
Մենք ձեզ համար պատրաստել ենք փոքրիկ տեղեկատու Իտալիայի մասին, որը հուսով ենք օգտակար կլինի ձեր ճամփորդության համար, իսկ թե ինչպես կընկալեք Իտալիան դուք ու ինչպիսին կլինի այն ձեզ համար՝ կախված է բացառապես ձեր նախասիրություններից ու ճաշակից:
Իտալիայի դրոշը
Եռագույնն առաջին անգամ գործածավել է 1797թ․, ֆրանսիական հեղափոխությունից ոգեշնչված․ գույները վերցված են Միլանի քաղաքային ոստիկանության համազգեստից։ 1861թ․ միասնական Իտալիայի թագավորության դրոշի կենտրոնում՝ սպիտակ շերտագծի վրա, զետեղվեց Սավոյական դինաստիայի գերբը՝ վահան, խաչ և թագ։ 1946 թ, Իտալիան միապետությունից վերածվեց հանրապետության, գերբը դուրս եկավ, և դրոշը վերադարձավ պարզ, ուղղահայաց եռագույնին: 2005 թվականից Իտալիայում գործում է օրենք, ըստ որի՝ դրոշը անարգելու դեպքում սահմանվում է 1000-1500 եվրո տուգանք:
Իտալիայի մայրաքաղաքը
«Հավերժական քաղաք» կամ «Աշխարհի մայրաքաղաք» են անվանում մայրաքաղաք Հռոմը։ Հռոմի կառուցումը թվագրվում է մոտ մ․թ․ա 753թ․ Հռոմի առաջին թագավոր Ռոմուլոսի կողմից։ Հռոմը եղել է հին աշխարհի քաղաքակրթության կենտրոնը, պապական իշխանության մայրաքաղաք։ Մեր օրերում համարվում է աշխարհի ամենագրավիչ քաղաքներից մեկը։
Այստեղ է գտնվում Կոլիզեի շենքը, Եվրոպայի ամենամեծ համալսարանը, և նույնիսկ պաստային նվիրված թանգարանը… Քաղաքն ունի մոտ 280 շատրվան և 900 եկեղեցի։ Ամենահայտնին Տրևի շատրվանն է, որտեղ տարեկան նետվում է մոտ 7000 եվրո։ Հռոմը համարվում է ամենաշատ զբոսաշրջիկներ հյուրընկալած քաղաքներից։
Իտալիայի նշանավոր քաղաքները

Ձեզ ենք ներկայացնում տուրիստական ամանահայտնի քաղաքները։
Վատիկան քաղաք-պետությունը կառավարվում է Հռոմի պապի կողմից։ Վատիկանը չի ենթարկվել մոդեռնիզացիայի, ինչն էլ այցեքարտի դեր է խաղում քաղաքի համար։ Երկրի «զինված ուժերի» համազգեստը միջնադարյան է, իսկ այգիները զբաղեցնում են քաղաքի կեսից ավելի տարածք, ինչպես նախկինում։
Շնորհիվ Միքելանջելոյի, Պերուջինոյի, Ռաֆայելի, Բրամանտենի մասնակցությամբ կառուցված և վերակառուցված շինությունների՝ քաղաքը համարվում է թանգարանային համալիր։ Միևնույն ժամանակ Վատիկանը հոգևոր սննդի աղբյուր հանդիսացող լավագույն քաղաքներից է։
Վենետիկը քաղաք է 118 կղզիների վրա։ Գլխավոր փոխադրամիջոցը քաղաքի այցեքարտ դարձած նավակներն են։
Վենետիկը հայտնի է նաև դիմակներով և ապակու արտադրությամբ։ Այստեղ է գտնվում Ֆենչե օպերային թատրոնը, Մխիթարյան միաբանության կենտրոնը և Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը:
Քաղաքը հիանալի վայր է ռոմատիկների համար։
Միլանի գոթական ոճով կառուցված տաճարը քաղաքի այցեքարտն է։ Միլանում է գտնվում Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահը՝ աշխարհի ամենահին առևտրի կենտրոնը։ Եթե դուք հետաքրքրված եք նորաձևությանբ, գոթական ճարտարապետությամբ, ապա Միլանը շատ լավ քաղաք է ձեր ճամփորդության համար։

Ֆլորենցիան Իտալական Վերածննդի սիրահարների համար է։
Պալերմոն հայտնի է ակտիվ կյանքով՝ միջերկրածովյան կլիմայով, ռեստորաններով, ռոմանական, գոթական, բարոկկոյի արվեստով, եկեղեցիներով, պալատներով, գիշերային կյանքով:
Քաղաքը ակտիվ հանգստի սիրահարների համար է։
Նեապոլում և Ջենովայում կարող եք վայելել ծովափնյա հանգիսը․ կան շատ արևոտ և ավազոտ ափեր։
Իտալիայի դեսպանատունը Հայաստանում
Եթե արդեն հաստատ որոշել եք, որ ուզում եք մեկնել Իտալիա, ապա պետք է դիմեք Իտալիայի դեպանտաուն՝ վիզայի համար։
Կա 2 տեսակի Իտալիայի վիզա.
- C տեսակի (կարճաժամկետ) վիզայի համար դիմում են տուրիստական, գիտական, գործնական, սպորտային այցերի նպատակով.
- D տեսակի (90 օրից ավելի) համար դիմում են գործարարության, ուսման և այլնի նպատակով։
Իտալիայի վիզայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ դեսպանատան կայքից:
Տուրեր դեպի Իտալիա
Ընտրե՛ք ձեզ հոգեհարազատ ուղությունը Իտալիա մեկնելիս՝ հոգևոր Վատիկան, ռոմանտիկ Վենետիկ, վերածննդի հայրենիք դարձած Ֆլորենցիա, ծովափնյա Նեապոլ ու Ջենովա, միշտ ակտիվ Պալերմո։ Իտալիան, լինելով մշակույթների և ավանդույթների խաչմերուկում, կստիպի ձեզ սիրահարվել լավագույն ճարտարապետական կոթողներին, արվեստի գլուխգործոցներին, համաշխարհային հնչեղություն ստացած երաժշտությանը։
Դժվար է պատմել ամեն ինչ Իտալիայի մասին, քանի որ կարելի է խոսել անվերջ։ Մեր ներկայացրած տեղեկությունները կարող են ուղեցույցի դեր կատարել, սակայն ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում՝ լավ է տեսնել մեկ անգամ, քան լսել հազար անգամ։