You are currently viewing Հետաքրքիր փաստեր Իտալիայի և իտալացիների մասին

Հետաքրքիր փաստեր Իտալիայի և իտալացիների մասին

Իտալիայում ինչ-որ առանձնահատուկ բան կա, և դժվար է ասել, թե ինչն է դարեր շարունակ ոգեշնչել արվեստագետներին ու ճանապարհորդներին: Ոմանք ասում են, որ դա ուտելիքն է, ոմանք՝ գինին, իսկ ոմանք էլ՝  հենց իտալացիները։ Թե ո՛րն է ոգեշնչման աղբյուրը՝ կարող եք ասել միայն անձնական փորձից։ Ներկայացնենք Իտալիայի մասին հետաքրքիր փաստեր, միգուցե հենց դրա՞նք են Իտալիան դարձնում անմոռանալի։ Փաստերը օգտակար կլինեն նաև Իտալիա ճամփորդողների համար։  

Խոհանոցը

pizza italian food

  • Իտալական խոհանոցը տարածվածությամբ 2-րդ է աշխարհում։ 
  • «Կեսար» աղցանը չունի իտալական ծագում, այլ մեքսիկական է։ Հայտնի իտալական աղցաններից է ամառային «ֆարրո» աղցանը (Summer Farro Salad), որը կհանդիպեք ամենուր։
  • Ժամանակակից իտալական պիցցան հայտնագործվել է Նեապոլ քաղաքում՝ վաղ 19-րդ դարում։
  • Մարգարիտան ամենահայտնի և սիրված իտալական պիցցան  է՝ զարդարված իտալիայի դրոշի գույներով։
  • Պիցցա ռեստորաններում  չեք գտնի, պետք է այցելեք պիցցերիա կամ պիցցա ռեստորան։
  • Գինին իտալական ուտելիքի մի մասն է կազմում։
  • Գինի  և ձիթապտղի յուղ՝ ամենատարածված բաղադրիչներն են Հռոմեական խոհանոցում, որ մինչև հիմա պահպանվել է։ 

Բնակչությունը

  • population of ItalyԻտալիայի բնակչությունը մոտ 58 800 228 մարդ է, իսկ երկիրը համարվում է ծերացող։ 
  • Իտալական «դրամ» չկա, 2002թ. հունվարի 1-ից իտալական պաշտոնական արժույթը եվրոն է։
  • Սուրճը իտալացիների անբաժան մասն է նախաճաշում են կապուչինոյով,   ճաշից հետո՝ էսպրեսսոյով, սև սուրճը խմում են ընթրիքից հետո։
  • Իտալիայում ընդունված չէ դուրս գալ փողոց թաց մազերով, նման մարդիկ արժանանում են տարօրինակ հայացքների։ 
  • Այստեղ հյուրանոցներում բացակայում է 17 համարը, պատճառը հռոմեական XVII թիվն է, որը  ձևափոխվում է VIXI սիմվոլի, նշանակում է՝ ես ապրել եմ։ 
  • Վենետիկի որոշ ափերում անօրինական է ավազե ամրոց սարքելը։
  • Կատուներին սպանելու համար սահմանված է 10 000 եվրոյի չափով տուգանք և 3 տարի ազատազրկում։ 

Ճարտարապետությունը

Tour to Italy

  • Իտալիան ՈՒՆԵՍԿՕ – ում ամենաշատ գրանցված մշակութային ժառանգություն ունեցող երկիրն է։ 
  • Իտալիայում է գտնվում աշխարհի ամենահին համալսարանի շենքը՝  կառուցված 1088թ․:
  • Աշխարհի ամենահին սրճարանը գտնվում է Վենետիկում, գործում է 1720թից։
  • Կոլիզեի կառուցումը թվագրվում է  72 –րդ տարում, կարող է տեղավորել 50 000 հանդիսատես։ 
  • Պիզայի առեղծվածային աշտարակը կառուցվել է 1173թ. և դիմակայել է 4 երկրաշարժի, իսկ թեքության պատճառը ընդերքն է։ 
  • Վենետիկի  16-րդ դարի Ռիալտոյի կամուրջը համարվում է արվեստագետների ոգեշնչող կամուրջ, նրանից է ոգեշնչվել նաև Ա Իսահակյանը։ 
  • Տևրի շատրվանի անվան ծագումը  իտալերեինց է ՝ tre vie նշանակում է 3 փողոցներ, իսկ շատրվանը գտնվում է 3 փողոցների մեջտեղում։ 

Ֆուտբոլը

  • soccer footballՄոտ 4 մլն մարդ ամեն տարի խաղում է ֆուտբոլ։ 
  • Իտալիայում տոն է ազգային հավաքականի խաղերի ժամանակ։ Մարդիկ հագնվում են ազգային հավաքականի շորերի գույնով, կամ դրոշի գույներով։ 
  • Իտալիայի հավաքականի գույնը կապույտն է, խաղերի ժամանակ իտալացինեը վանկարակում են Forza Azzurr-ի, նշանակում է՝ կապույտ ուժ։
  • Իտալիայի ազգային հավաքականը պաշտոնապես հանդես է եկել 1910թ․-ից։ 
  • Առաջին խաղը եղել է Ֆրանսիայի հետ 1910 թ մայիսի 5–ին, ավարտվել է 6 -2 օգուտ Իտալիային։ 
  • Առաջին հանդիպումները անցկացրեցրել են սպիտակ համազգեստով, 1922թ. սկասծ փոխվեց կապույտի։ 
  • Իտալիան 4 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն(1934, 1938, 1982 և  2006).

Նորաձևությունը

Italian fashion

  • Իտալական նորաձևությունն ունի խորը արմատներ, առաջին քայլերը Իտալիայում եղել է դեռևս միջնադարում։ 
  • Նորաձևությունը  սոցիալական կարգավիճակ է իտալացիների համար՝ հասարակության խավերը  առանձնանում են ըստ  նորաձևության զգացողության:
  • Իտալական նորաձևությունը հիմնովի տարբերվում է աշխարհի նորաձևությունից։ 
  • Իտալական նորաձևության առաջին շոուն տեղի է ունեցել 1951թ. փետրվարի 25-ին։ 
  • Իտալիայում մարդիկ նախընտրում են իրենց զգեստապահարանում ունենալ բարձրորակ զգեստների ավելի քիչ տարբերակներ, քան էժանագին զգեստների հավաքածու:
  • Միլան և Հռոմ քաղաքներն ընդգրկվել են աշխարհի նորաձևության 30 լավագույն  մայրաքաղաքների մեջ։
  • «quadrilatero della moda» թաղամասում է գտնվում Միլանի գլխավոր նորաձևության թաղամասը, որտեղ գտնվում են քաղաքի ամենահեղինակավոր առևտրի փողոցները:

Երաժշտություն

  • italian musikԻտալիայի ազգային երաժշտությունը խառնուրդ է կելտական, սլավոնական, արաբական, հունական, իսպանական բյուզանդական երաժշտության։ 
  • Օպերային երաժշտությունը ծագել է Իտալիայում 16-րդ դարում։ 
  • Վոկալը և գործիքային երաժշտությունը ամենատարածվածն է։
  • Վերդիի հիշատակի օրը Իտալիայի ամենամեծ երաժշտական միջոցառումն է։ 
  • Վերդիի թաղման արարողությունը ամենամարդաշատ միջոցառումն է եղել ամբողջ Իտալիայի պատմության մեջ։ 
  • Երաժշտության մեջ տերմիների մեծ մասը գրված է իտալերենով, քանի որ նոտագրությունների կանոնները գրվել են իտալերենով։
  • Սիցիլիան համարվում է  քրիստոնեական երաժշտության հայրենիքը։ 

Այս փաստերը ներկայացնում են Իտալիայի առօրյան, իսկ այս ամենը անձամբ տեսնելու և զգալու համար պարզապես պետք  է այցելել Իտալիա՝ վայելելու իտալական ուտելիքները և գինին, ըմպելու կապուչինոն, հիանալու բազմադարյան ճարտարապետությամբ, լսելու բարձրորակ երաժշտությունն ու ամենակարևորը՝ հագնվելու իտալական ոճով։